երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Հունաստանը դեմ է Թուրքիայի և Սիրիայի միջև «Բացառիկ տնտեսական գոտու» ստեղծմանը

Հունաստանը դեմ է Թուրքիայի և Սիրիայի միջև «Բացառիկ տնտեսական գոտու» ստեղծմանը

Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Աթենքը նախապատրաստական աշխատանքներ է տանում Թուրքիայի և Սիրիայի միջև բացառիկ տնտեսական գոտու մասին հնարավոր համաձայնագրի դեմ, գրում է ermenihaber.am-ը:

Թերթում նշվել է, որ կնքվելիք համաձայնագիրը հակասում է Հունաստանի շահերին և Բաշար ալ Ասադի վարչակարգի հեռացումը հող է հանդիսանում դրա կյանքի կոչման համար:

«Անկարայի ռազմավարությունը՝ համոզել Մերձավոր Արևելքի պետություններին գրավիչ ծովային սահմաններով, նպատակ ունի մուտք ապահովել Արևելյան Միջերկրականի հյուսիսային հատված»,-ընդգծվել է «Kathimerini» թերթում:

Հունական աղբյուրի համաձայն՝ վերոհիշյալ թեման Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը և Կիպրոսի նախագահ Նիկոս Հրիստոդուլիդիսը թեման քննարկել են անգամ Եվրոպայի խորհրդի նիստում՝ եվրոպական երկրների առաջնորդների հետ:

Նման համաձայնագրի հնարավոր կնքումը նրանք համարել են որպես Կիպրոսի «անառարկելի ինքնիշխանության իրավունքների անտեսում», քանի որ այդպիսով Կիպրոսը կհայտնվի շրջափակման մեջ:

Թուրքական մեդիայում այդ տեղեկությունը որակվել է հետևյալ կերպ. «Թուրքիայի և Սիրիայի միջև հնարավոր զարգացումը վախեցնում է Աթենքին»:

 

  • Կիսվել: