Հունաստանում վերընտրվել է Միցոտակիսի կուսակցությունը
Հունաստանի խորհրդարանական ընտրություններում առաջատար է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի գլխավորած «Նոր դեմոկրատիա» կուսակցությունը։
Էքզիթ փոլի համաձայն՝ նա հավաքում է ձայների 40-44 տոկոսը։ Bloomberg-ի տվյալներով՝ այդ տոկոսով կզբաղեցնի խորհրդարանի 300 տեղից 158-ը և կձևավորվի միակուսակցական կառավարություն։
Միցոտակիսը վարչապետ է դարձել 2019-ին, և նրա կառավարությունը գրեթե 20 տարվա մեջ առաջին կաբինետն է, որը պաշտոնավարում է օրենքով սահմանված ամբողջ ժամկետով։
Հունաստանում այսօր առավոտյան սկսվել էր խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը:
Ընտրողների ցուցակներում կար 9,92 միլիոն մարդ։
Հույները պետք է 4 տարի ժամկետով ընտրեին միապալատ խորհրդարանի 300 պատգամավորների։