ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հունաստանում ամերիկյան ԱԹՍ-ների բազա կստեղծվի

Հունաստանում ամերիկյան ԱԹՍ-ների բազա կստեղծվի

Հունաստանի Լարիսա քաղաքի մոտ կստեղծվի ամերիկյան անօդաչու թռչող սարքերի  բազա, հայտնում է Parapolitika թերթը։

«Լարիսայում 110-րդ կործանիչ թևի բազայում ստեղծվում է ամերիկյան անօդաչու թռչող սարքերի բազա՝ այն կվերահսկի ողջ Էգեյան ծովը»,- ասվում է հոդվածում։

Ըստ հեղինակների՝ այնտեղ արդեն տեղակայվել են MQ-9 Reaper շարքի ութ ժամանակակից անօդաչու թռչող սարքեր։ Բացի դրանից, Հունաստանի զինված ուժերը բանակցություններ են վարում նման երեք ԱԹՍ-ների գնման շուրջ։

Նշվում է, որ այդ անօդաչուներից առաջին չորսը Հունաստան են ժամանել ապամոնտաժված տեսքով և հավաքվել Լարիսայում, իսկ հաջորդը մարտական ​​պատրաստության համար հասել է Եվրոպայի այլ ամերիկյան բազաներից։

  • Կիսվել: