հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հունաստանն ու Իտալիան ծովային սահմանների մասին համաձայնագիր են ստորագրել

Հունաստանն ու Իտալիան ծովային սահմանների մասին համաձայնագիր են ստորագրել

Հունաստանը եւ Իտալիան Միջերկրածովում լարվածության ֆոնին ծովային սահմանների մասին համաձայնագիր են ստորագրել, տեղեկացնում է AP-ը:

Նշվում է, որ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ համաձայնագիրը, որը ստորագրվել է Աթենք Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի Դի Մայոյի այցի ժամանակ, լուծել է 40-ամյա խնդիրը:

Միցոտակիսն ասել է. «Այսօր լավ օր է Հունաստանի, Իտալիայի, Եվրոպայի եւ ողջ Միջերկրածովի համար»:

Նա նաեւ նշել է, որ գործարքը համապատասխանում է միջազգային իրավունքին եւ ծովային իրավունքի հարցով ՄԱԿ կոնվենցիային:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին Թուրքիան Լիբիայի կառավարության հետ ծովային սահմանի մասին համաձայնագիր էր ստորագրել, որի դեմ էր հանդես եկել Հունաստանի, Եգիպտոսն ու Կիպրոսը:   

  • Կիսվել: