Հունաստանի ու Ֆրանսիայի միջև կնքված պաշտպանական համաձայնագիրը նրանց թույլ կտա օգնության հասնել երրորդ երկրի հարձակման դեպքում
Հունաստանի եւ Ֆրանսիայի միջեւ պաշտպանական համաձայնագիրը նրանց թույլ կտա օգնության հասնել երրորդ երկրի հարձակման դեպքում։ Այս մասին ասել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Թուրքիայի հետ լարվածության աճի համատեքստում, տեղեկացնում է Reuters-ը:
Նշվում է, որ ՆԱՏՕ -ի դաշնակիցներ Հունաստանը եւ Ֆրանսիան ստորագրել են ռազմական եւ պաշտպանական ոլորտում համագործակցության մասին պայմանագիր, որը ներառում է մոտ 3 միլիարդ եվրո արժողությամբ երեք ֆրանսիական ֆրեգատների գնում:
Հաղորդվում է նաեւ, որ Աթենքն այս տարի արդեն պատվիրել է մոտ 24 Dassault Rafale կործանիչ։
՛՛Առաջին անգամ հստակ նշվեց, որ երրորդ երկրի հարձակման դեպքում ռազմական օգնություն կտրամադրվի: Եվ մենք բոլորս գիտենք, թե ով ում է սպառնում Միջերկրական ծովում՛՛,-ասել է Հունաստանի վարչապետը՝ նկատի ունենալով Թուրքիային: