ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել ԱՄՆ ռազմական ներկայության ընդլայնմանը

Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել ԱՄՆ ռազմական ներկայության ընդլայնմանը

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի՝ Վաշինգտոն այցելությունից օրեր առաջ երկրի խորհրդարանը հավանություն է տվել Միացյալ Նահանգների հետ պաշտպանական համագործակցության համաձայնագրի թարմացմանն ու վերանայմանը՝ հայտնում է Greek City Times-ը։

Միցոտակիսը նախատեսում է երկուշաբթի Սպիտակ տանը հանդիպել նախագահ Ջո Բայդենի հետ: Երկու առաջնորդները, ինչպես սպասվում է, կքննարկեն Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունները, էներգետիկ ճգնաժամը և Միջերկրական ծովում լարվածությունը:

ԱՄՆ-Հունաստան փոխադարձ պաշտպանական համագործակցության համաձայնագիրը (MDCA), որն առաջին անգամ ստորագրվել է 1990 թվականին, ամերիկյան ուժերին թույլ է տալիս վերապատրաստվել և գործել հունական տարածքում:

Վերջին փոփոխությունը, որը համաձայնեցվել է 2021 թվականին, ընդլայնում է գործընկերությունը՝ թույլ տալով ԱՄՆ ուժերի ներկայությունը ևս չորս ռազմական տարածքներում, ներառյալ՝ երկու բանակային ճամբարները Կենտրոնական և հյուսիսային Հունաստանում և ռազմածովային բազան Կրետե կղզում:

Մայիսի 12-ին Վաշինգտոնը պաշտոնական հարցում էր ուղարկել Հունաստանի կառավարությանը՝ Կրետե կղզում F-35 և F-15 ինքնաթիռներ տեղակայելու համար։ Այս տարածքում են գտնվում հունական բանակի մի քանի ռազմական օբյեկտներ, ինչպես նաև տարածաշրջանում ՆԱՏՕ-ի գլխավոր հենակետերից մեկը։

  • Կիսվել: