շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Հունաստանի ափերի մոտ տասնյակ զբոսաշրջիկներ տեղափոխող նավ է հրդեհվել

Հունաստանի ափերի մոտ տասնյակ զբոսաշրջիկներ տեղափոխող նավ է հրդեհվել

Հունական Հռոդոս կղզու մոտ տասնյակ զբոսաշրջիկներ տեղափոխող նավ է հրդեհվել։ Ամբող նավը պատած հրդեհը բռնկվել է այն ժամանակ, երբ փոխադրամիջոցը ափից գտնվել է մոտ 300 մետր հեռավորության վրա, հայտնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ ուղևորները պատմել են, թե ինչպես են ստիպած եղել նետվել ջուրը, քանի որ ամբողջ փայտե տախտակամածը սկսել է այրվել:

Ինչպես տեղեկացրել են Հունաստանի առափնյա պահպանությունից՝ բոլոր 82 ուղևորները ցամաք են տարվել:

Նավն ամբողջությամբ ավերվել է և խորտակվել:

  • Կիսվել: