կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հունաստանի ափերի մոտ միգրանտներ տեղափոխող նավ է խորտակվել, կա 11 զոհ

Հունաստանի ափերի մոտ միգրանտներ տեղափոխող նավ է խորտակվել, կա 11 զոհ

Հունական Անտիկիթերա կղզու մոտ նավի խորտակման հետևանքով զոհված միգրանտների թիվը հասել է 11-ի, հայտնում է Greek Reporter-ը՝ վկայակոչելով Հունաստանի առափնյա պահպանության հայտարարությունը։

Ավելի վաղ ծովում հայտնաբերվել էին յոթ մահացածների մարմիններ։

Առափնյա պահպանությունը փրկել է 90 միգրանտի։

Հինգշաբթի օրը միգրանտներ տեղափոխող առագաստանավը խորտակվել է կղզու մոտ։ Դեպքից հետո միգրանտները զանգահարել են շտապօգնություն և օգնություն խնդրել՝ ասելով, որ նավի վրա մոտ 100 մարդ կա։

Նախաքննությունը շարունակվում է։ Հաղորդվում է, որ միգրանտներ տեղափոխող առագաստանավը Թուրքիայի ափերից ուղևորվում էր Իտալիա։

 

  • Կիսվել: