ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Հունական Հռոդոս կղզում անտառային հրդեհները չեն մարում. հայտարարվել է վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ (լուսանկարներ)

Հունական Հռոդոս կղզում անտառային հրդեհները չեն մարում. հայտարարվել է վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ (լուսանկարներ)

Հունաստանի Կլիմայի փոփոխության և քաղաքացիական բնակչության պաշտպանության նախարարությունը վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակն է հայտարարել Հռոդոս կղզում։

Ծայրահեղ շոգի պատճառով անտառային հրդեհներն այնտեղ մոլեգնում են արդեն մոտ մեկ շաբաթ։

Այժմ Հունաստանում իշխանությունները փորձում են տեղայնացնել 82 անտառային հրդեհ, որոնցից 64-ը բռնկվել են նախորդ օրը՝ հուլիսի 23-ին։

Բացի Ռոդոսից, սպառնալիքի մակարդակը բարձրացել է Կրետե կղզում, հայտնում է ERT News-ը։ Այժմ կղզում գործում է վտանգի հինգ հնարավոր մակարդակներից չորրորդը։

Հանգստյան օրերին Հռոդոսից ավելի քան 30 հազար մարդ է տարհանվել։

Brits have been warned not to travel to the burning island of Rhodes (pictured) - as an easyJet pilot even pleaded with passengers to disembark a flight thereGerman tourists take water from a swimming pool of a hotel as they try to extinguish a fire near the seaside resort of LindosTourists queue to get on coaches at the Gennadi Beach on the Aegean Sea Island of Rhodes, Greece

  • Կիսվել: