հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հրթիռային հարվածն «ապտակ» էր ԱՄՆ-ի երեսին․ Իրանի հոգևոր առաջնորդ

Հրթիռային հարվածն «ապտակ» էր ԱՄՆ-ի երեսին․ Իրանի հոգևոր առաջնորդ

Ամերիկյան ռազմական բազաներին հրթիռային հարվածն «ապտակ» էր ԱՄՆ-ի երեսին: Այս մասին հայտարարեկ է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեին, հաղորդում է Reuters գործակալությունը:

Հոգևոր առաջնորդի խոսքով՝ Թեհրանի գործողությունները ցույց են տալիս, որ իրանական հեղափոխությունը ողջ է: Բացի դրանից, նա ԱՄՆ-ն Իրանի թշնամի է անվանել:

Իրանի հոգևոր առաջնորդը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը փորձում է ոչնչացնել լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը՝ դա անելով Իսրայելի օգնությամբ:

  • Կիսվել: