չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Հրթիռային համակարգեր են ուղարկվում Գոմելի շրջան. Աննա Մալյար

Հրթիռային համակարգեր են ուղարկվում Գոմելի շրջան. Աննա Մալյար

Ռուսաստանը հրթիռային համակարգեր է ուղարկում Գոմել, հետևաբար Բելառուսն ակտիվորեն օգտագործվում է ագրեսիա իրականացնելու համար։ Այս մասին ասել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը, տեղեկանում ենք Украинская правда-ից:

«Հակառակորդը չի թողնում Դոնեցկի և Լուգանսկի շրջաններն ամբողջությամբ գրավելու իր ծրագրերը, նա նաև ոտնձգություն է անում Խարկովի շրջանի վրա և փորձում ամրապնդել իր դիրքերը: Հիմա մենք տեսնում ենք, որ հրթիռային համակարգեր են ուղարկվում Գոմելի շրջան, հակառակորդը փորձում է դրանք կենտրոնացնել այնտեղ, ակնհայտորեն դա կապված է հրթիռային հարվածներ հասցնելու կամ այնտեղ որպես շանտաժի ու ահաբեկման գործիք օգտագործելու ծրագրերի հետ։»,-ասել է նա:

Նա նշել է, որ Բելառուսի տարածքը շարունակում է ակտիվորեն օգտագործվել Ռուսաստանի Դաշնության կողմից ագրեսիա իրականացնելու համար:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: