երկուշաբթի, օգոստոս 10
10 / 8 / 2026
Հռոմի Պապը ժամանել է Լիբանան

Հռոմի Պապը ժամանել է Լիբանան

Հռոմի Պապ Լևոն 14-րդը ժամանել է Լիբանան, հայտնում է Associated Press-ը:

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ նա Լիբանան է մեկնել երկրի համար խիստ անորոշ ու վտանգավոր մի պահին՝ երկար տարիներ շարունակված ճգնաժամերից հետո։ Լևոն 14-րդը կատարում է իր նախորդի՝ Ֆրանցիսկոս Պապի խոստումը, ով տարիներ շարունակ ցանկանում էր այցելել, սակայն առողջության վատթարացման պատճառով չէր կարողանում։

  • Կիսվել: