չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հռոմի Պապը Զելենսկուն և Պուտինին առաջարկել է հանդիպել Վատիկանում

Հռոմի Պապը Զելենսկուն և Պուտինին առաջարկել է հանդիպել Վատիկանում

Հռոմի Ֆրանցիսկոս Պապն առաջարկել է Վատիկանում անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների միջև բանակցությունները: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Նշվում է նաև, որ Հռոմի Պապը պատրաստ է առաջնորդների հանդիպման համար տրամադրել ոչ միայն Վատիկանը, այլև Հռոմի բազմաթիվ այլ շենքեր։

Ըստ Տարեց հավատացյալների միության նախագահի՝ Ֆրանցիսկոս Պապը նախընտրելի է Եվրոպային և Ռուսաստանին՝ որպես ուկրաինական հակամարտությունը կարգավորող՝ իր չեզոք դիրքորոշման և Ռուսաստանին ու նախագահ Պուտինին չդատապարտելու համար։

Ավելի վաղ Մակրոնը հանդիպել էր Կաթոլիկ Եկեղեցու առաջնորդի հետ և հովվապետին խնդրել էր զանգահարել ՌԴ նախագահ Պուտինին ու պատրիարք Կիրիլին, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։ Քաղաքական գործիչը Ֆրանցիսկոսին կոչ է արել նպաստել խաղաղությանն Ուկրաինայում։

  • Կիսվել: