չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հռոմի պապը քրիստոնյաների միասնության և խաղաղության համար աղոթքի կոչ է արել

Հռոմի պապը քրիստոնյաների միասնության և խաղաղության համար աղոթքի կոչ է արել

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Աստվածհայտնության տոնի առթիվ քրիստոնյաների միասնության և խաղաղության համար միասնական աղոթքի կոչ է արել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ Սուրբ Պետրոսի հրապարակում հավատացյալներին ուղղված տոնական պատարագից հետո, հիշելով Երուսաղեմում Պողոս 6-րդ պապի՝ Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Աթենագորասի հետ հանդիպման 60-ամյակը, Ֆրանցիսկոս պապն ասել է. ՛՛Եկեք սովորենք երկու փառահեղ եկեղեցիների հանդիպումից, շարունակենք դեպի քրիստոնյաների միասնությունը տանող ընդհանուր ճանապարհը՝ աղոթելով, աշխատելով և ձեռք ձեռքի քայլելով: Եկեք միասին աղոթենք հանուն Պաղեստինում, Իսրայելում, Ուկրաինայում խաղաղության: Չափազանց շատ են մահերն ու ավերածությունները՛՛:

Նա նաև կարեկցանք է հայտնել Իրանի ժողովրդին Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել։ ՛՛Ես իմ հոգևոր մտերմությունն եմ հայտնում Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության բազմաթիվ զոհերի հարազատներին, բոլոր տուժածներին՛՛,-ասել է Հռոմի Պապը։

  • Կիսվել: