չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Հռոմի պապը մեկնաբանել է Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով համաժողովը

Հռոմի պապը մեկնաբանել է Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով համաժողովը

«Հռոմի պապը կարծում է, որ այժմ ի հայտ է գալիս խաղաղ բանակցությունների գործընթաց։ Ըստ պապի, Ռուսաստանը պետք է մասնակցի ցանկացած հաջորդ հանդիպման, որտեղ կսկսվեն իրական բանակցությունները՝ բոլոր դիրքորոշումները բերելով ընդհանուր հայտարարի», – ՏԱՍՍ-ին հայտնել է Հին հավատացյալների համաշխարհային միության ղեկավար Լեոնիդ Սևաստյանովը։

Սևաստյանովի խոսքով, պոնտիֆիկոսը պարզաբանել է, որ այժմ հակամարտության բոլոր կողմերն արտահայտել են իրենց դիրքորոշումները խաղաղ կարգավորման վերաբերյալ, այժմ այդ կարծիքները պետք է բերեն ընդհանուր հայտարարի։

  • Կիսվել: