ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հռոմի պապը կոչ է արել շարունակել օգնել Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժերից տուժածներին

Հռոմի պապը կոչ է արել շարունակել օգնել Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժերից տուժածներին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել հավատացյալներին շարունակել օգնություն ցուցաբերել այն մարդկանց, ովքեր փետրվարի սկզբին տուժել են Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից:
 
«Շարունակենք կարեկից լինել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերից տուժածներին։ Նրանց համար նախատեսված է հատուկ հանգանակություն, որն այսօր տեղի է ունենում Իտալիայի բոլոր ծխական համայնքներում», - ասել է Հռոմի պապը Վատիկանի պալատի պատուհանից հավատացյալներին ուղղված կիրակնօրյա ավանդական ուղերձում։
 
Նա նաև կոչ է արել աղոթել ԱՄՆ Միսիսիպի նահանգի բնակիչների համար, ովքեր տուժել են հզոր պտտահողմից (տորնադո): Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ նահանգում տարերքի զոհ է դարձել 23 մարդ։

  • Կիսվել: