շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հռոմի պապը կիրակի 1500 կարիքավորի համար ընթրիք է կազմակերպել

Հռոմի պապը կիրակի 1500 կարիքավորի համար ընթրիք է կազմակերպել

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի տաճարում կիրակի պատարագ է մատուցել Կարիքավորների համաշխարհային օրվա առթիվ  և 1500 կարիքավորի համար ընթրիք է կազմակերպել: 

«Ամերիկայի ձայն»-ի հաղորդմամբ՝ մեծ սրահում, որտեղ կաթոլիկների հովվապետը ձմեռային ամիսներին հանդիպումներ է անցկացնում հավատացյալների հետ, շուրջ 150 կլոր սեղան է դրվել։ 

Ընթրիքից առաջ Հռոմի պապը շնորհակալություն է հայտնել բոլոր ներկաներին և Աստծուն խնդրել օրհնել նրանց և նրանց ընտանքիներին։

Հռոմի այլ շրջաններում ևս ընթրիք է կազմակերպվել շուրջ 1500 կարիքավորի համար։

  • Կիսվել: