հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հռոմի պապը հորդորել է Սուրբ Ծնունդը նշել առանց ավելորդությունների և հիշել աշխարհում շարունակվող զինված հակամարտությունները

Հռոմի պապը հորդորել է Սուրբ Ծնունդը նշել առանց ավելորդությունների և հիշել աշխարհում շարունակվող զինված հակամարտությունները

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը քրիստոնյաներին կոչ է արել Սուրբ Ծնունդը չշփոթել սպառողականության հետ, այլ նշել Քրիստոսի ծնունդը՝ կիսվելով նրանց հետ, ովքեր միայնակ են և կարիքի մեջ են: Նա նման կոչով հանդես է եկել Սուրբ Ծննդյան նախօրեին:

Ֆրանցիսկոսը, Վատիկանի Առաքելական պալատի պատուհանից դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքվածներին, շնորհավորել է ՛՛ջերմությամբ, կապվածությամբ և չափավորությամբ՛՛ լի տոնի առթիվ:

Նա հավատացյալներին խորհուրդ է տվել զերծ մնալ ավելորդություններից և հիշեցրել է աշխարհով մեկ շարունակվող զինված հակամարտությունները։

՛՛Մենք հիշում ենք մեր եղբայրներին, ովքեր տառապում են ռազմական գործողությունների հետևանքներից:

Մեր մտքերը Պաղեստինում են, Իսրայելում, Ուկրաինայում: Հիշում ենք նաև նրանց, ովքեր տառապում են աղքատությունից, սովից, ստրկությունից՛՛,-ասել է Սրբազան քահանայապետը:

  • Կիսվել: