շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հռոմի պապը հիվանդացել է թոքաբորբով, սակայն մյուս շաբաթ կմեկնի Կլիմայի փոփոխության կոնֆերանսին

Հռոմի պապը հիվանդացել է թոքաբորբով, սակայն մյուս շաբաթ կմեկնի Կլիմայի փոփոխության կոնֆերանսին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր հայտնել է, որ հիվանդացել է թոքաբորբով, սակայն մյուս շաբաթ կմեկնի Դուբայ՝ ելույթ ունենալու COP28 կլիմայի փոփոխության կոնֆերանսում, տեղեկացնում է AP-ն։

Նշվում է, որ նա բաց է թողել իր շաբաթական կիրակնօրյա ելույթը Սուրբ Պետրոսի հրապարակին  նայող պատուհանի մոտ՝ մեկ օր այն բանից հետո, երբ Վատիկանը հայտարարեց, որ նա հիվանդացել է թեթև գրիպով: Փոխարենը Ֆրանցիսկոսն ավանդական կեսօրվա օրհնությունը ուղիղ եթերում մատուցել է Վատիկանի հյուրանոցի մատուռից, որտեղ նա ապրում է:

  • Կիսվել: