երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հռոմի Պապը դուրս է գրվել հիվանդանոցից

Հռոմի Պապը դուրս է գրվել հիվանդանոցից

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր առավոտյան դուրս է գրվել հիվանդանոցից՝ որովայնի ճողվածքի վիրահատությունից ինն օր հետո: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Ըստ վիրահատող բժշկի՝ Հռոմի պապը շատ լավ առողջական վիճակում է գտնվում և կարող է ճանապարհորդել:

Ֆրանցիսկոս պապն օգոստոսի սկզբին նախատեսում է այցելել Պորտուգալիա, իսկ օգոստոսի վերջին՝ Մոնղոլիա:

2021 թվականի հուլիսին բժիշկները հեռացրել էին Հռոմի Ֆրանցիսկոս պապի հաստ աղիքի մի մասը՝ դիվերտիկուլիտի բուժման համար: Նա հաճախ տեղաշարժվում է սայլակով կամ ձեռնափայտի օգնությամբ, քանի որ ծնկի ցավեր ունի:

  • Կիսվել: