Հռոմի Պապը աղոթում է «Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչության զոհերի համար
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունը անմարդկային գործողություն է որակել:
Նա կիրակի օրը հայտարարել է, որ աղոթում է մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչության զոհերի համար.
«Թող Տերը փոխի այն մարդկանց սրտերը, որ անմարդկային արարքներ են կատարում, վիրավորում Աստծուն, որ հրամայել է չսպանել»։
ՌԴ քննչական կոմիտեի վերջին տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով զոհվել է 133 մարդ։ Տուժածներից 12-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 33- ինը՝ ծանր։