կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հռոմի Պապն ընդունել է Գերմանիայի կանցլեր Շոլցին

Հռոմի Պապն ընդունել է Գերմանիայի կանցլեր Շոլցին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ընդունել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին։ Ինչպես հաղորդում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը, զրույցը կես ժամ է տևել։ Հանդիպման սկզբում  կանցլերը Պապին է  նվիրել  ֆուտբոլի գնդակ՝  Եվրոպայի առաջնության խորհրդանիշներով, առաջնությունը կանցկացվի 2024 թվականի ամռանը՝ Գերմանիայում։

Հռոմի պապի մոտ ընդունելությունից հետո Գերմանիայի կանցլերը Վատիկանի պետքարտուղարությունում անցկացրած իր հանդիպումների ընթացքում քննարկել է Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հակամարտությունների հետ կապված հարցեր։

«Ընդգծվել է այս ճգնաժամերին խաղաղ լուծումներ գտնելու անհրաժեշտությունը,  դիվանագիտական բոլոր ​​մեխանիզմների կիրառումը՝ կրակի անհապաղ դադարեցմանը հասնելու նպատակով»,- հայտնում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։

Շոլցը Հռոմում է՝ Եվրոպական սոցիալիստների կուսակցության համագումարին մասնակցելու նպատակով։

  • Կիսվել: