ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հռոմի պապն իր 87-ամյակը նշել է մանկական կլինիկայի փոքրիկների հետ

Հռոմի պապն իր 87-ամյակը նշել է մանկական կլինիկայի փոքրիկների հետ

Կիրակի օրը Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դարձել է 87 տարեկան, և երեխաները օգնել են նրան փչել սպիտակ տորթի միակ մոմը, հայտնում է Reuters-ը։

Վատիկանի տնօրինության ենթակա մանկական կլինիկայի երեխաները երգել են Հռոմի պապի համար և նրան արևածաղիկներից ծաղկեփունջ նվիրել:

Ավելի ուշ, Սուրբ Պետրոսի հրապարակում` իր ամենշաբաթյա ելույթի շրջանակներում, Սուրբ Ծննդյան ավանդական միջոցառման ժամանակ նա օրհնել է երեխաների բռնած մանուկ Հիսուսի փոքրիկ արձանները։

  • Կիսվել: