կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
 Հռոմի պապի հետ զրույցում Էրդողանը իր վրդովմունքն է հայտնել Օլիմպիական խաղերի բացման ժամանակ տեղի ունեցածի կապակցությամբ

Հռոմի պապի հետ զրույցում Էրդողանը իր վրդովմունքն է հայտնել Օլիմպիական խաղերի բացման ժամանակ տեղի ունեցածի կապակցությամբ

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության Օգոստոսի 1-ին տարածած հաղորդագրությունից պարզ է դարձել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապի հետ:

Էրդողանը Պապի հետ զրույցում իր վրդովմունքն է հայտնել Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի բացման ժամանակ տեղի ունեցածի կապակցությամբ:

Նա նշել է, որ «Խորհրդավոր ընթրիքի» նման բեմականացումը ոչ միայն անհանգստություն է պատճառել ամբողջ քրիստոնյա աշխարհին, այլև նույնքան մուսուլմաններին:

Թուրքիայի նախագահն ընդգծել է տեղի ունեցածի դեմ միասնական արտահայտվելու և նման դեպքերի նկատմամբ համատեղ վերաբերմունք ցուցաբերելու անհրաժեշտությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Էրդողանը, անդրադառնալով Օլմիպիական խաղերի ժամանակ Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» նկարի՝ Քրիստոսի և նրա առաքյալների հանդիպման աստվածաշնչյան տեսարանը տրանսվեստիտների և կիսամերկ երգչուհու կերպարանքով որպես ծաղրանմանակում ներկայացվելուն, հայտարարել էր տեղի ունեցածի մասով իր բողոքն արտահայտելու համար Հռոմի պապին զանգահարելու մասին:

  • Կիսվել: