երկուշաբթի, փետրվար 10
10 / 2 / 2025
Հրեաներն ապագա չունեն Ֆրանսիայում. Փարիզի Մեծ սինագոգի գլխավոր րաբբի

Հրեաներն ապագա չունեն Ֆրանսիայում. Փարիզի Մեծ սինագոգի գլխավոր րաբբի

Այսօր պարզ է, որ հրեաներն ապագա չունեն Ֆրանսիայում: Այս մասին Jerusalem Post-ին ասել է Փարիզի Մեծ սինագոգի գլխավոր րաբբի Մոշե Սեբբագը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Յուրաքանչյուր երիտասարդի խորհուրդ եմ տալիս գնալ Իսրայել կամ ավելի ապահով երկիր։ Շատ հրեական ընտանիքներ նախկինում չէին էլ կարող մտածել «Ազգային միավորման» օգտին քվեարկելու մասին, սակայն վերջերս ձախերը հակասեմական են դարձել: Հրեաները մնացել են մեջտեղում և չգիտեն, թե ով է նրանց ավելի շատ ատում՛՛:

Սեբբագի խոսքով՝ ձախերն աջակցում են զանգվածային ներգաղթին դեպի Ֆրանսիա։ Սակայն շատ միգրանտներ, հատկապես մուսուլմանները, պատրաստ չեն դառնալ ֆրանսիական հասարակության մի մասը: Այս միգրանտների շարքերում ուժեղ են հակասեմական տրամադրությունները։

Իր հերթին գերմանական Bild թերթը գրում է, որ Ֆրանսիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում ծայրահեղ աջակողմնյան ՛՛Ազգային միավորում՛՛ կուսակցության և ծայրահեղ ձախակողմյան ՛՛Նոր ժողովրդական ճակատ՛՛-ի հաջողության ֆոնին հրեաների համար սպառնալիք կարող են դառնալ և՛ աջ ազգայնականները, և՛ ծայրահեղ ձախերը:

Նշենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը կայանալու է հուլիսի յոթին: Առաջին փուլի արդյունքների համաձայն՝ նախագահ Էմանուել Մակրոնի դաշինքը երրորդ տեղում է:

 

  • Կիսվել: