շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հրդեհ՝ Կրասնոդարի երկրամասի նավթավերամշակման գործարանում. տեղի բնակիչները պայթյուններ են լսել

Հրդեհ՝ Կրասնոդարի երկրամասի նավթավերամշակման գործարանում. տեղի բնակիչները պայթյուններ են լսել

Կրասնոդարի երկրամասի Սեվերսկի շրջանում գտնվող Իլսկի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել։ Տեղի բնակիչները սոցիալական ցանցերում ասում են, որ հրդեհից առաջ պայթյունների ձայներ են լսել։

Ըստ Осторожно, новости Telegram ալիքի` բնակիչներն ավելի վաղ սոցիալական ցանցերում հայտնել էին մի շարք պայթյունների և թռչող անօդաչու թռչող սարքերի ձայների մասին։ Shot Telegram ալիքը գրում է, որ Իլսկի նավթավերամշակման գործարանն անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակման է ենթարկվել, և դեպքի վայրում ուժեղ հրդեհ է բռնկվել։

«Սևերսկի շրջանի միասնական հերթապահ դիսպետչերական ծառայության տվյալներով՝ փետրվարի 9-ին՝ ժամը 02.00-ի սահմաններում, հրդեհ է տեղի ունեցել Իլսկի նավթավերամշակման գործարանի տարածքում։ Առավոտյան ժամը 3-ի դրությամբ գործարանի ծառայություններն օպերատիվ կերպով վերացրել են բաց այրումը։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Օպերատիվ և արտակարգ իրավիճակների ծառայությունները տեղում շարունակում են աշխատանքները՝ վթարի վերացման աշխատանքներն ավարտելու և միջադեպի պատճառները պարզելու ուղղությամբ»,- հայտնում են մարզային օպերատիվ շտաբից։

Նյութի հրապարակման պահին, ըստ օպերատիվ շտաբի, հրդեհը մարվել է։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: