շաբաթ, օգոստոս 1
1 / 8 / 2026
Հրդեհ Կիևի «Կոսմոպոլիտ» առևտրի կենտրոնում. կան տուժածներ

Հրդեհ Կիևի «Կոսմոպոլիտ» առևտրի կենտրոնում. կան տուժածներ

Կիևի Սոլոմենսկի շրջանում հրդեհվել է «Կոսմոպոլիտ» առևտրի կենտրոնի 4-րդ հարկը, 200 մարդ տարհանվել է: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

Ավելի ուշ լրատվամիջոցները տեղեկացրել են, որ հրդեհը մարվել է, տուժել է երեք մարդ, որոնցից մեկը՝ երեխա:

Ինչպես հաղորդվում է՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

  • Կիսվել: