հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հրդեհ է բռնկվել Իրանի Սպահան քաղաքի նավթավերամշակման գործարանում

Հրդեհ է բռնկվել Իրանի Սպահան քաղաքի նավթավերամշակման գործարանում

Իրանի Սպահան քաղաքի նավթավերամշակման գործարանում այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է «Tasnim» գործակալությունը:

«Հրդեհը բռնկվել է գործարանի հում նավթի վերամշակման կայանքներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել են հրշեջները», - նշված է հաղորդագրության մեջ։

Սպահան նահանգի ճգնաժամային իրավիճակների վարչության տնօրենի խոսքով՝ բռնկվել են կայանքի մուտքի խողովակները։ Այժմ հրշեջները փորձում են մեկուսացնել կրակը։
Միջադեպի հետևանքով տուժածների մասին տվյալներ չկան։

  • Կիսվել: