Հրդեհ է բռնկվել Բաղդադի միջազգային օդանավակայանում
Իրաքի մայրաքաղաք Բաղդադի միջազգային օդանավակայանի շենքում նոյեմբերի 15-ին հրդեհ է բռնկվել։ Պատահարի կադրերը հրապարակել է իրաքյան Qahwa պորտալը Twitter-ի իր միկրոբլոգում։
Նշվում է, որ հրդեհը բռնկվել է Իրաքի մայրաքաղաքի օդանավակայանի սրահներից մեկի ներսում։ Հրդեհի պատճառների և հնարավոր զոհերի մասին դեռ տվյալներ չի հաղորդվում։



