հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հրդեհ Ալմաթիում. քաղաքացիները նետվում են բարձրահարկ շենքի պատուհաններից

Հրդեհ Ալմաթիում. քաղաքացիները նետվում են բարձրահարկ շենքի պատուհաններից

Ղազախստանի Ալմաթի քաղաքի 16–հարկանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, որի ժամանակ փրկարարները 250-300 բնակչի են տարհանել աստճաններով, սակայն մի քանիսն էլ թռել են պատուհաններից։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են մարդիկ թռչում ներքևում պահած ներքնակների վրա։ Տեսանյութում նաև երևում է այն պահը, երբերեխայի են փրկում։
 
Ինչպես հայտնել է արտակարգ իրավիճակների քաղաքային դեպարտամենտի մամուլի ծառայությունը, հրդեհը սկսվել է ժամը 17։10–ին։
 
Փրկարարների ժամանելուց քիչ անց պարզվել է, թե որ բնակարանում է բռնկվել հրդեհը։
Բացի դրանից, այրվել են վերելակների էլեկտրական մալուխները։
Հրդեհը մեկուսացվել է, զոհերի և տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան։

  • Կիսվել: