հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ինքնաթիռի կործանման պատճառ է դարձել ուկրաինական հարձակումը. ՌԴ ՊՆ ներկայացուցիչը՝ Իլ-76-ի կործանման մասին

Ինքնաթիռի կործանման պատճառ է դարձել ուկրաինական հարձակումը. ՌԴ ՊՆ ներկայացուցիչը՝ Իլ-76-ի կործանման մասին

Բելգորոդի մարզում կործանված Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռում գտնվող բոլոր 74 անձինք զոհվել են։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը:

Նա նշել է, որ ինքնաթիռն ընկել է Կորոչանսկի շրջանում՝ բնակավայրից ոչ հեռու գտնվող դաշտում։

ՌԴ պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կարտապոլովը նիստի ժամանակ հայտարարել է, որ ինքնաթիռի կործանման պատճառ է դարձել ուկրաինական հարձակումը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերն ինքնաթիռի վրա են արձակել երեք հրթիռ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ինքնաթիռում գտնվում էր Ուկրաինայի զինված ուժերի 65 ռազմագերի, որոնք փոխանակման նպատակով տեղափոխվում էին Բելգորոդի մարզ, անձնակազմի 6 անդամ և 3 ուղեկցող անձ։

Նշենք, որ Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը հայտնել էր, որ հունվարի 24-ին նախատեսվում էր ռազմագերիների փոխանակում Կիևի և Մոսկվայի միջև։

 

  • Կիսվել: