կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հրապարակվել են Իրանում կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները

Հրապարակվել են Իրանում կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները

Իրանի Ներքին գործերի նախարարության ընտրական շտաբի խոսնակը հայտնել է տարբեր նահանգների որոշ ընտրատարածքների վերջնական արդյունքները, ինչպես նաև Թեհրան նահանգի Թեհրանի, Ռեյի, Իսլամշահրի, Շեմիրանաթի և Փարդիսի ընտրատարածքների նախնական արդյունքները, գրում է parstoday.ir-ը:

Քվեարկության գործընթացի ավարտից անմիջապես հետո ողջ Իրանի ընտրատարածքներում ձայների ընթերցումն ու հաշվարկն իրականացվել է նահանգների ընտրատարածքների ընտրական շտաբների կողմից և հրապարակվել են որոշ նահանգների վերջնական կամ նախնական արդյունքները։

Իրանի Ներքին գործերի նախարարության ընտրական շտաբի խոսնակ Մոհսեն Էսլամին ասել է, որ Հանրապետության ընտրական շտաբում Թեհրան նահանգի ընտրական շտաբից ստացված արդյունքների համաձայն, արդեն հաշվված են մեծ թվով քվեատուփերի ձայները։

Իսլամական խորհրդարանի և Առաջնորդության Բանիմացների խորհրդի ընտրություններին Իրանի ժողովրդի լայն մասնակցությունը ևս մեկ անգամ չեզոքացրեց Իրանի Իսլամական Հանրապետության հակառակորդների, և գլխավորապես ԱՄՆ-ի ջանքերը՝ հուսահատեցնելու մարդկանց՝ ընտրատեղամասեր գնալու համար։

Մարտի 1-ին Իրանում կայացած ընտրությունների Թեհրանի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ Իրանի մնացած քաղաքների արդյունքներին կարող եք հետևել այս հղումի միջոցով։

  • Կիսվել: