կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հրապարակվել է ՌԴ-ում մոբիլիզացված քաղաքացիների թիվը

Հրապարակվել է ՌԴ-ում մոբիլիզացված քաղաքացիների թիվը

Ռուսաստանի Դաշնության մոբիլիզացված քաղաքացիների թիվը  հասել է 260 հազար մարդու։ Այս մասին հայտարարել է Պետդումայի ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով հանձնաժողովի ղեկավար Նինա Օստանինան:

Նրա խոսքերով, Պետդումայում   նախորդ փակ քննարկման արդյունքներով հաղորդվել էր, որ մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում 251 հազար ռուսաստանցի է զորակոչվել։

«Այսօր այս ցուցանիշը փոխվել է, արդեն մոբիլիզացվել է 260 հազարը, մնում է մոբիլիզացիայի թիրախային թիվը կատարել ընդամենը 14 տոկոսով»,- նշել է Օստանինան։

Հոկտեմբերի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանում մոբիլիզացիոն գործողությունները կավարտվեն երկու շաբաթվա ընթացքում։ Նախատեսված 300 հազար մարդուց այն ժամանակ զորակոչվել էր 222 հազարը։
Մոբիլիզացիան կավարտվի հաջորդ շաբաթ, այս մասին էլ ասել է ՌԴ ՊՆ փոխնախարար  Նիկոլայ   Պանկովը։

  • Կիսվել: