Հրաձգություն Արկանզաս նահանգում. կան զոհեր
ԱՄՆ Արկանզաս նահանգում հրաձգության զոհերի թիվը հասել է չորսի, ևս ինը վիրավովել են։ Այս մասին հայտնել է նահանգի ոստիկանությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Չորս մարդ զոհվել է, ինը վիրավորվել ուրբաթ օրը տեղի ունեցած զանգվածային հրաձգության հետևանքով»,-ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ: Նշվում է, որ տուժածների թվում կան երկու ոստիկաններ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը ոստիկանությունը հաղորդել էր Ֆորդայս քաղաքի մթերային խանութում հրաձգության հետևանքով երկու զոհի և ութ վիրավորի մասին:
Կրակողը ծանր վիրավորվել է և բերման ենթարկվել։


