հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Հորմուզի նեղուցում բեռնատար նավ է այրվnւմ

Հորմուզի նեղուցում բեռնատար նավ է այրվnւմ

Հորմուզի նեղուցում «անհայտ արկի» հարվածից վնասվել է ևս մեկ բեռնատար նավ։ Ինչպես հաղորդում է BBC-ն, այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության ծովային առևտրի գործողությունների ծառայությունը (UKMTO)։

Նշվում է, որ նավի անձնակազմը չի տուժել և այժմ ապահով է։

Նավը գտնվել է Դուբայից 93 կմ հյուսիս-արևմուտք։

Ավելի վաղ հայտնի էր դարձել Օմանից հյուսիս մեկ այլ բեռնատարի վրա հարձակման մասին։ Հարձակման հետևանքով հրդեհ էր բռնկվել, սիկ նավի անձնակազմը սկսել էր տարհանվել։

 

  • Կիսվել: