հինգշաբթի, սեպտեմբեր 10
10 / 9 / 2026
Հորմուզի նեղուցով օրական անցնում է մոտ 11 մլն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Հորմուզի նեղուցով օրական անցնում է մոտ 11 մլն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Հորմուզի նեղուցով փոխադրվող նավթի և նավթամթերքի ծավալը կազմում է օրական մոտ 11 միլիոն բարել։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։

«Յոթ օրվա ընթացքում նեղուցով նավերով դուրս տարվող նավթի և նավթամթերքի միջին ծավալը կազմել է օրական 11 միլիոն բարելից փոքր-ինչ պակաս։ Եվս 3–5 միլիոն բարել օրական անցնում է նեղուցը շրջանցող խողովակաշարերով», - ասել է նա Bloomberg TV-ին տված հարցազրույցում։

Ռայթի պնդմամբ՝ ԱՄՆ ռազմանավերը օգնում են նավերին անցնել Հորմուզի նեղուցով։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ պատերազմ են սկսել փետրվարի 28-ին։ Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում էր մարտական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Սակայն հուլիսի 8-ի գիշերն ԱՄՆ-ն վերսկսել էր լայնածավալ հարվածներն Իրանին՝ մեղադրելով նրան ձեռք բերված հանաձայնությունների պայմանների խախտման մեջ այն մասով, որը վերաբերում է Հորմուզի նեղուցին։ Նեղուցով է տեղափոխվում նավթի վաճառքի համաշխարհային ծավալների մոտ 25%-ը և հեղուկացված բնական գազի շուրջ 20%-ը։ Այնուհետև ԱՄՆ վարչակազմը ազդարարել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական ուժի կիրառման դադարեցման և պատժամիջոցներով  երկիրը տնտեսապես խեղդելու փորձերին անցնելու մասին:

 

  • Կիսվել: