կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հորատման սարքը վնասել է Ստամբուլի մետրոյի թունելներից մեկը

Հորատման սարքը վնասել է Ստամբուլի մետրոյի թունելներից մեկը

Շինարարական աշխատանքների ժամանակ հորատման սարքը վնասել է Ստամբուլի մետրոյի թունելներից մեկը, որը տանում է քաղաքից հյուսիս ընկած նոր միջազգային օդանավակայան: Զոհեր չկան։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է թուրքական լրատվամիջոցը:

Ըստ լրատվամիջոցի՝ ողբերգությունը կանխվել է վերջին պահին. գնացքը կանգ է առել էլեկտրաէներգիայի անջատման պատճառով: 

M11 գիծը շահագործման է հանձնվել 2023 թվականի հունվարին: Այդ գծում գնացքների արագությունը հասնում է ժամում 120 կիլոմետրի։

  • Կիսվել: