հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հոնկոնգում բուժաշխատողները  պահանջում են փակել Չինաստանի հետ սահմանը

Հոնկոնգում բուժաշխատողները պահանջում են փակել Չինաստանի հետ սահմանը

Հոնկոնգում հարյուրավոր բուժաշխատողներ փետրվարի 3-ին գործադուլ են սկսել։ Նրանք իշխանություններից պահանջում են լիովին փակել սահմանը մայրցամաքային Չինաստանի հետ մեգապոլիսում  կորոնավիրուսի վարակի տարածումը կանխելու համար։

Բուժաշխատողների նոր արհմիութենական միավորումը, ով բողոքի գործողությունների կազմակերպիչն է,  սպառնացել է փետրվարի 4-ին բողոքի ակցիայի դուրս բերել մինչեւ 6 հազար բժիշկների, եթե վարչակազմն իր պահանջը չբավարարի մինչեւ երկուշաբթի օրվա երեկոն։ Նրանց համոզմամբ հոնկոնգյան հիվանդանոցները չեն կարողանա տեղավորել բոլոր պացիենտներին համաճարակի հետագա տարածման դպքում: 

ՏԱՍՍի-ի փոխանցմամբ՝ վերջին 24 ժամվա ընթացքում Հոնկոնգում 2019-nCoV նոր տիպի կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 15-ի: Համաճարակի սպառնալիքի պատճառով այստեղ փակվել են տուրիստական, մշակութային ու մարզական օբյեկտները, չեղարկվել են զանգվածային միջոցառումները, մինչեւ մարտ ամիս երկարացվել են դպրոցական արձակուրդները: Հունվարի 30-ից քաղաքը դադարեցրել է երկաթուղային ու լաստանավային հաղորդակցությունը մայրցամաքային Չինաստանի հետ, երկու անգամ կրճատել է ավիաչվերթների թիվը ՉԺՀ-ի քաղաքների հետ: Նաեւ դադարեցված է չինաստանցի զբոսաշրջիկներին Հոնկոնգ մուտքի թույլտվությունների տրամադրումը: Սակայն առայժմ խոսք չկա սահմանը լիովին փակելու մասին։

  • Կիսվել: