կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Հոնկոնգի բնակելի համալիրում բռնկված հրդեհը մարվել է. աղբյուր

Հոնկոնգի բնակելի համալիրում բռնկված հրդեհը մարվել է. աղբյուր

Հոնկոնգի հյուսիսում գտնվող Wang Fuk Court բնակելի համալիրում բռնկված հրդեհը մարվել է: Այս մասին հայտնել են տեղական իշխանությունները, փոխանցում է BBC-ն:

Նշվում է, որ վերջին տեղեկությունների համաձայն՝ զոհվել է առնվազն 128 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը, իսկ մոտ 200-ը համարվում են անհայտ կորած։ Զոհվածների թվում կա մեկ հրշեջ։

Հոնկոնգի իշխանությունները հայտարարել են, որ  հատուկ հանձնաժողով է ստեղծվել՝ հրդեհի արագ տարածման պատճառը պարզելու համար։

Ենթադրվում է, որ  հրդեհը սկսվել է, երբ ցածր հարկերում բռնկվել է պաշտպանիչ ցանցը, որով ծածկվել են փայտամածները: Բնակելի համալիրում այդ պահին վերանորոգման աշխատանքներ են ընթացել: Կրակի տարածմանը կարող էին նպաստել շենքի արտաքին երեսպատման պլաստիկե վահանակները և բամբուկե կառույցները:

Ոստիկանությունը քննում է հրդեհի պատճառները։ Հիմնական վարկածը տեխնածին աղետն է՝ անփութության պատճառով։

  • Կիսվել: