չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Հոմսի մզկիթում աղոթքի ժամանակ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով վեց մարդ է զnhվել

Հոմսի մզկիթում աղոթքի ժամանակ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով վեց մարդ է զnhվել

Նախնական տվյալներով՝ վեց մարդ զոհվել է, 21-ը՝ վիրավորվել Սիրիայի Հոմս քաղաքի Իմամ Ալի բին Աբի Թալիբ մզկիթում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Եվրանյուզի հաղորդմամբ, Սիրիայի անվտանգության ուժերը շրջափակել են դեպքի վայրը, իսկ շտապօգնության մեքենաները վիրավորներին տեղափոխում են հիվանդանոցներ։

Ոչ ոք պաշտոնապես չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, սակայն սոցիալական ցանցերում ակտիվիստները պնդում են, որ դա «Անսար ալ-Սուննա» խմբավորման գործն է, որը բազմիցս սպառնացել է հարվածել ալավիական մեծամասնությամբ բնակեցված տարածքներին, մասնավորապես՝ Հոմսին, Տարտուսին և Լաթաքիային։

  • Կիսվել: