չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հոկտեմբերից ի վեր Մերձավոր Արևելքում ավելի շատ լրագրող է սպանվել, քան երկու տարում Ուկրաինայում․ WP

Հոկտեմբերից ի վեր Մերձավոր Արևելքում ավելի շատ լրագրող է սպանվել, քան երկու տարում Ուկրաինայում․ WP

Մերձավորարևելյան հակամարտության սրման սկզբից երեք ամսվա ընթացքում ավելի շատ լրագրող է զոհվել, քան Ուկրաինայում երկու տարվա մարտերում։

Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով Գազայի հատվածի ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի տվյալներին, ըստ որոնց՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր մերձավորարևելյան հակամարտության ընթացքում սպանվել է գրեթե 110 լրագրող։

«Սա վերջին տարիներին հակամարտությունների գոտիներում սպանված լրագրողների ամենամեծ թիվն է. ընդամենը մի քանի ամսում այն ​​գերազանցել է Ուկրաինայում աշխատող մամուլի ներկայացուցիչների զոհերի թիվը երկու տարվա ընթացքում»,- գրում է հրատարակությունը, սակայն տվյալներ չի տալիս, թե քանի լրագրող է մահացել Ուկրաինայում։

Պարբերականը նշում է, որ, ըստ որոշ գնահատականների, Գազայի հատվածում պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման սկզբից սպանված  յուրաքանչյուր տասներորդ լրագրող է։

  • Կիսվել: