երկուշաբթի, հունիս 29
29 / 6 / 2026
Հնդկաստանը արաբական երկրների հետ կքննարկի «Խաղաղության խորհրդի» ստեղծման հարցը. ԶԼՄ-ներ

Հնդկաստանը արաբական երկրների հետ կքննարկի «Խաղաղության խորհրդի» ստեղծման հարցը. ԶԼՄ-ներ

Հնդկաստանը արաբական երկրների արտաքին գործերի նախարարների հետ կքննարկի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հարցով «խաղաղության խորհուրդ» ստեղծելու ծրագրերը, հաղորդում է Economic Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Հունվարի 31-ին Հնդկաստանը Նյու Դելիում կհանդիպի արաբական երկրների արտաքին գործերի նախարարների հետ՝ քննարկելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը՝ «Խաղաղության խորհուրդ» ստեղծելու վերաբերյալ»,-ասվում է հաղորդագրությունում:

Նշվում է, որ փետրվարին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կարող է այցելել Իսրայել և արաբական երկրներից մեկը. հավանական է, որ այս ուղևորության ընթացքում քննարկվի «խաղաղության խորհուրդ» ստեղծելու առաջարկը։

Թրամփը նախկինում հայտարարել էր Գազայի հարցով «Խաղաղության խորհրդի» ստեղծման մասին: Նախագահական վարչակազմը հրավերներ է ուղարկել մոտ 50 երկրի ղեկավարների՝ մասնակցելու դրա աշխատանքներին: Այս խորհրդին միանալու հրավեր է ուղարկվել նաև Հնդկաստան, սակայն մինչ օրս Նյու Դելիից այս առաջարկին պաշտոնական արձագանք չի եղել։

  • Կիսվել: