երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Հնդկաստանում զորավարժությունների ժամանակ տանկ է խորտակվել․ կան զոհեր

Հնդկաստանում զորավարժությունների ժամանակ տանկ է խորտակվել․ կան զոհեր

Հնդկաստանի հյուսիսում գտնվող Լադախում գետը անցնելու փորձի ժամանակ հինգ զինվոր է մահացել, հայտնում է ABC News-ը։

«Տանկը խորտակվել է շաբաթ վաղ առավոտյան՝ զորավարժությունների ժամանակ՝ Շայոկ գետում ջրի մակարդակի հանկարծակի բարձրացման պատճառով»,-նշում է հրատարակությունը։

Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և ասել, որ խորապես վշտացած է տեղի ունեցածի կապակցությամբ։

Հոդվածում ընդգծվում է, որ միջադեպը տեղի է ունեցել փաստացի վերահսկողության գծի մոտ, որը բաժանում է Հնդկաստանն ու Չինաստանը Լադախում։

  • Կիսվել: