Հնդկաստանի Գանջամ շրջանում հայտնաբերվել է 10-ամյա տղա, ով տառապում է հազվագյուտ և ծանր մաշկաբանական հիվանդությամբ, տեեկացնում է The Sun-ը:

Հիվանդության պատճառով Ջագանաթ անունով տղայի մաշկը նման է օձի կաշվի:

Նշվում է, որ տղան ստիպված է ժամը մեկ անգամ լողանալ և երեք ժամը մեկ անգամ մարմինը մերսել փափկեցնող նյութերով, որպեսզի թեթևացնի ցավերն ու չոր մաշկից առաջացնող անհարմարությունը:

Ամեն ամիս տղան փոխում է մաշկը, որի պատճառով նա նաև դժվարանում է քայլել: Այդ պատճառով էլ Ջագանաթը հաճախ ստիպված է ձեռնափայտով քայլել: Ցավոք, հիվանդությունը չի բուժվում:

«Սիրտս ցավում է, երբ տեսնում եմ, թե ինչպես է որդիս տանջվում»,- ասում է երեխայի հայրը: