ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Հնդկաստանում կամրջի փլուզման հետևանքով առնվազն 90 մարդ է զոհվել

Հնդկաստանում կամրջի փլուզման հետևանքով առնվազն 90 մարդ է զոհվել

Հնդկաստանի Գուջարաթ նահանգում կախովի կամրջի փլուզման հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը՝ անհետ կորել, հայտնում է Odisha TV-ն։

Նշվում է, որ Մորբիում գտնվող Մաչհու ամբարտակի կամուրջը վերջին երկու տարում փակվել էր։ Այն վերաբացվել է ընդամենը մեկ օր առաջ՝ վերանորոգումից հետո։

Հեռուստաալիքի տվյալներով՝ փլուզման պահին կամրջի վրա եղել է ավելի քան 500 մարդ, այդ թվում՝ երեխաներ։ Փլուզումից հետո առնվազն 350 մարդ ընկել է գետը:

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կարգադրել է ցուցաբերել անհրաժեշտ օգնություն։ Նա նաև հանձնարարել է զոհվածների և վիրավորների ընտանիքներին դրամական օգնություն հատկացնել:

  • Կիսվել: