երկուշաբթի, փետրվար 10
10 / 2 / 2025
Հնդկաստանում առնվազն 36 մարդ է զոհվել  ավտոբուսի՝ կիրճն ընկնելու հետևանքով

Հնդկաստանում առնվազն 36 մարդ է զոհվել  ավտոբուսի՝ կիրճն ընկնելու հետևանքով

Հնդկաստանի հյուսիսում գտնվող Մարչուլա քաղաքում առավոտյան ավտոբուսը կիրճն է ընկել, որի հետևանքով առնվազն 36 մարդ է զոհվել, 10 մարդ՝ վիրավորվել։ 5 մարդ դեռ անհետ կորած է։ Այդ մասին հաղորդում է The Times of India պարբերականը։

Որոնողափրկարարական աշխատանքներին օգնում են նաև տեղի բնակիչները։ Իշխանությունները հայտարարել են, որ որոնողական աշխատանքներին զուգահեռ՝ զոհերի թիվը կարող է աճել։

Նշվում է, որ 42-տեղանոց ավտոբուսն անդունդն է ընկել մոտ 200 մ բարձրությունից։

Կատարվում է հետաքննություն վթարի պատճառները պարզելու համար։ 

 

  • Կիսվել: