չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հնդկաստանը բնակիչների թվով առաջ է անցել Չինաստանից

Հնդկաստանը բնակիչների թվով առաջ է անցել Չինաստանից

Հնդկաստանը դարձել է ամենամեծաթիվ բնակչությունն ունեցող երկիրն աշխարհում՝ առաջ անցնելով Չինաստանից։ Այս մասին տեղեկացրել է MarketWatch-ը՝ հղում կատարելով ՄԱԿ-ի կանխատեսումների սեփական վերլուծությանը։

World Population Review (WPR) անկախ կազմակերպության տվյալներով՝ ապրիլի 17-ի դրությամբ Հնդկաստանում ապրում է 1 425 937 441 մարդ՝ Չինաստանի 1 425 744 008-ի համեմատ։

Նշվել է, որ Հնդկաստանն ունի հսկայական տնտեսական պոտենցիալ, որը պայմանավորված է ոչ միայն բնակչության թվաքանակով, այլեւ կազմով։ Երկրում 100 աշխատունակ բնակչին բաժին է ընկնում 47 անաշխատունակ՝ մեկ տարի առաջվա 25 անաշխատունակի համեմատ, գրել է MarketWatch-ը։

Սպասվում է, որ 2048թ. հարաբերակցությունը կիջնի՝ հասնելով 45-ի, իսկ պետությունը 43-ից կբարձրանա 23-րդ հորիզոնական այդ ցուցանիշի ամենափոքր մեծությունն ունեցող երկրների ցանկում։

  • Կիսվել: