չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հնդկաստանի վարչապետը հրաժարվել է Պուտինի հետ ամենամյա անձնական հանդիպումից

Հնդկաստանի վարչապետը հրաժարվել է Պուտինի հետ ամենամյա անձնական հանդիպումից

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հրաժարվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ամենամյա անձնական հանդիպումից, որն ավանդաբար անցկացվում է դեկտեմբերին: Այս մասին այսօր հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ հնդիկ բարձրաստիճան պաշտոնյայի։

Աղբյուրի տեղեկություններով՝ Մոդիի որոշումը կապված է այն բանի հետ, որ "Ռուսաստանի նախագահը սպառնացել է միջուկային զենք կիրառել Ուկրաինայի պատերազմում":

Իրենց հերթին Հնդկաստանի ներկայացուցիչները Bloomberg-ին հայտնել են, որ գագաթնաժողովի չեղարկումն ինքնին չի նշանակում Դելիի և Մոսկվայի հարաբերությունների վատթարացում: Պարզապես, ըստ նրանց, Մոդին Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումն այս պահին իր համար ոչ շահավետ է համարում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: