ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հնդկաստանի բնակիչը 4000 դոլարանոց ոսկե դիմակ է կրում

Հնդկաստանի բնակիչը 4000 դոլարանոց ոսկե դիմակ է կրում

Կորոնավիրուսի համավարակի ֆոնին Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի բնակիչ Շանկար Կուրադեն ոսկե պաշտպանիչ դիմակ է պատվիրել իր համար, որն արժե գրեթե 4000 դոլար, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:  

Կուրադեն ասել է. «Ոսկե դիմակի գաղափարն ինձ մոտ ծագեց այն ժամանակ, երբ մի մարդու տեսա, որն արծաթե դիմակ էր դրել: Քանի որ ոսկի և ոսկե զարդեր կրել սիրում եմ, ես որոշեցի՝ ինչու ոսկե դիմակ չկրել: Այդ ժամանակ ես տեղացի ոսկերիչին խնդրեցի ինձ համար ոսկե դիմակ պատրաստել: Այն կշռում է մոտ 2.5 կգ, որի համար վճարել են 3870 դոլար»:

Հնդկաստանի բնակիչը նշել է, որ ոսկե դիմակի վրա շնչելու համար անցքեր են արվել:

 

  • Կիսվել: