երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հնարավոր է՝ Ուկրաինան կանխարգելիչ հրթիռային հարված հասցի Բելառուսին. Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար

Հնարավոր է՝ Ուկրաինան կանխարգելիչ հրթիռային հարված հասցի Բելառուսին. Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար

Ուկրաինան կարող է կանխարգելիչ հրթիռային հարված հասցնել Բելառուսին։ Այս մասին Ուկրաինա 24-ի եթերում ասել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը, տեղեկացնում է Սպուտնիկ Բելառուսը։

Դանիլովը, մասնավորապես, նշել է. ՛՛Մեր զորքերը ոչնչացնում են այն տեխնիկան ու ռեսուրսները, որոնք գտնվում են մեր երկրում։ Բայց եթե մեր գլխավոր հրամանատարը որոշում կայացնի, ապա դա կարվի՛՛։

Խոսելով այն մասին, թե արդյոք Ուկրաինան կանխարգելիչ հարված կհասցնի՞ Բելառուսին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կողմից նման որոշում կայացնելու դեպքում՝ Դանիլովը պատասխանել է. ՛՛Բնականաբար՛՛։

 

  • Կիսվել: